Մոսկվայում iPhone X-ի հերթում 36-րդ տեղը կարելի է գնել 15 հազար ռուբլով


19:00 , 2 նոյեմբեր, 2017

Մոսկվայում iPhone X-ի կենդանի հերթում արդեն մոտ 500 մարդ է կանգնած: Ինչպես հայտնում է Life Shot հեռագրային-ալիքը, այդ հերթում 36-րդ տեղի համար առաջարկում են 15 հազար ռուբլի:

Նշենք, որ iPhone X-ի սիրահարները եկել են տարբեր քաղաքներից: Նրանք շրջահայացորեն իրենց հետ վերցրել են աթոռներ, ծածկոցաշալեր և թեյ, քանի որ նախատեսում են, որ փողոցում կմնան ամբողջ օրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում iPhone X-ի համար հերթ սկսել են պահել դեռ երկու օր առաջ: