Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան


15:40 , 2 նոյեմբեր, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:

Հանրապետության Նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: 

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: