Մամեդյարովը խոսել է Նալբանդյանի հետ հնարավոր հանդիպման մասին


13:30 , 2 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Մոսկվայում նոյեմբերի 16-ին:

Նա հավելել է, որ նոյեմբերի 15-ին Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Մամեդյարովը չի բացառել, որ հնարավոր է հանդիպի Նալբանդյանի հետ համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: