«Հրապարակ». Սեյրան Սարոյանը վերադարձել է Հայաստան. նա կազդուրվել է ու կգնա ԱԺ նիստերին.


07:35 , 2 նոյեմբեր, 2017

«Սեյրան Սարոյանը նախօրեին վերադարձել է Հայաստան, ԱԺ պատգամավորի մտերիմները վստահեցնում են, որ նա կազդուրվել է ու կգա նիստերին։

Տևական ժամանակ Սարոյանը բուժվում էր արտերկրում, սկզբում՝ Չինաստանում, ապա՝ Մոսկվայում, որտեղ կորեացի բժիշկներ էին հրավիրվել։ Ի դեպ, Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն ի սկզբանե դեմ էին Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին։ Գրիգորյանը «Զինապարտության մասին» օրենքի քննարկման ժամանակ բավականին ջերմ էր պաշտպանության նախարարի հետ, սակայն չմասնակցեց նախագծի քվեարկությանը»։