Հնդկաստանում տղամարդը բռնաբարել է 100-ամյա կնոջը


18:34 , 1 նոյեմբեր, 2017

Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Անկիտա Պունիային, ով կասկածվում է անկողնուն գամված 100-ամյա կնոջը բռնաբարելու և ցինիկ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ: Նշվում է, որ բռնաբարության միջադեպից հետո Մարթխ քաղաքի արվարձաններից մեկում բնակվող կինը մահացել է:

Անկիտա Պունիան մեղադրվել է միանգամից երեք դրվագով` բռնաբարություն, սպանություն և բնակարանային ներխուժում՝ կողոպուտի նպատակով: Ծանրացուցիչ հանգամանք է դիտվում այն, որ տուժածը համարվում է դալիտների կամ անձեռնմխելիների կաստայի ներկայացուցիչ:

The Times of India-ն գրում է, որ ձերբակալված տղամարդուն տեղափոխել են բանտ: Նշվում է, որ հանցանքը կատարելիս տղամարդը եղել է հարբած վիճակում: Զոհի հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։ Հանցագործին բռնել են զոհի եղբայրը և 40-ամյա թոռը և հանձնել իրավապահներին:

Զառամյալ կնոջը տեղափոխել են Ջաանի գյուղի հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, որտեղ էլ նա մահացել է:

The Ahmedabad Mirror-ն էլ գրում է, որ կնոջ մարմնում հայտնաբերված կենսանյութերը հաստատել են բռնաբարության փաստը: