Ինչպես զգացվում է, Ադրբեջանը հասնում է իր ուզածին


16:24 , 1 նոյեմբեր, 2017

Ուկրաինայում գնալով ավելի էր հզորանում ՆԳ նախարար Արսեն Ավակովի հեղինակությունը, ու դա իրենց մաշկի վրա շատ լավ զգում էին հատկապես ադրբեջանցիները:

Երկար ժամանակ մի շարք ադրբեջանցիներ և Ադրբեջան ուղևորվող մեքենաներ անհետ կորել են, մի շարք հարուստ ադրբեջանցիներ, ովքեր ապրել են Ուկրաինայում, նույնպես տանից դուրս են եկել և չեն վերադարձել:

Այս ամենի մեջ Ադրբեջանը մեղադրում էր Ավակովին ու երկար ժամանակ պայքար էր մղում նրա դեմ, քանի որ կարծում էին, որ Ավակովն անձնական պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ:

Ինչպես զգացվում է, Ադրբեջանը հասնում է իր ուզածին: Ուկրաինայում ձերբակալվել է Ավակովի որդին, և արդեն դրվում է նախարարի հրաժարականի հարցը: