Նույն օրն իտալացուն դավաճանել է կինը, թալանել են նրա տունը


16:30 , 1 նոյեմբեր, 2017

Մեկ օրում իտալացուն դավաճանել է կինը, թալանել են նրա տունը: 

Միջադեպը տեղի է ունեցել Վիչենցա քաղաքում: Այն բանից հետո, երբ 54-ամյա իտալացին նկատել է, որ պատուհանից իր տուն են ներթափանցել կողոպտիչները և տարել թանկարժեք զարդերն ու զենքի պահարանը յոթ որսորդական արժեքավոր հրացաններով, գնացել է հարևանի տուն՝ իմանալու, թե արդյոք նա չի տեսել, թե ովքեր են եղել գողերը: Հարևանի տանն էլ նա տեսել է իր կնոջը:

Սկսվել է թեժ վեճ, որը հնարավոր է եղել դադարեցնել ոստիկաններին, ովքեր ժամանել են ահազանգից հետո: Ավելի ուշ գողացված հրացանները գտնվել են քաղաքից դուրս, սակայն դեռ չեն վերադարձվել: