Նիկոլայ Եղիազարյանը շուտով հայր է դառնալու


14:30 , 1 նոյեմբեր, 2017

Tert.amLife-ը գրում է.

Դերասան Նիկոլայ Եղիազարյանի նորաստեղծ ընտանիքում շուտով համալրում է սպասվում։  Tert.am Life–ի հետ զրույցում Նիկոլայն առաջին անգամ հաստատեց կնոջ` Հելենի հղիության մասին լուրն ու նշեց, որ իրենք շատ երջանիկ են։

«Երբեք նման զգացողություններ չեմ ապրել։ Ե՛վ հուզմունք կա, և՛ ուրախություն։ Անբացատրելի է, բայց շատ բան է փոխվում մեջդ, սկսում ես կյանքին այլ կերպ նայել»,– ասաց դերասանը։

 

Երեխայի ծնունդը նախանշված է գարնանը։ Զույգն արդեն պարզել է փոքրիկի սեռը, սակայն նախընտրում է չբացահայտել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ