Խելահեղ ու թաց Halloween Երևանում. ինչպես են երիտասարդները նշել տոնը


11:45 , 1 նոյեմբեր, 2017

Իսկ դուք երեկ եղե՞լ եք Երևանի կենտրոնում: Այո՞: Ասեք, որ խելահեղ ու թաց Halloween էր, որը դեռ երկար չի մոռացվի: Ո՞չ: Այդ դեպքում էներգետիկ տոնի մասին  ձեզ կպատմի BlogNews.am-ը՝ մեկ բացառությամբ, սակայն․ թույլ նյարդեր ունեցողներին և հղի կանանց արգելվում է դիտել ֆոտոշարքը: Դ

Հոկտեմբերի 31-ի երեկոյան Երևանի կենտրոնական փողոցներում շրջում էին կենդանի դիակներ, հրեշներ, հրեշտակներ, գազաններ, կախարդներ, մուտանտներ, զոմբիներ, վամպիրներ ու ոչ միայն: Ծովահենները ևս ցամաք էին դուրս եկել, տիեզերագնացները Երկիր մոլորակի վրա իրենց շատ լավ էին զգում, մեռած ու կենդանի հարսներին տարբերել չէր լինում... Կարճ ասած՝ մայրամուտից մինչև լուսաբաց հայ երիտասարդները Halloween էին նշում: Մայրաքաղաքի մահակերպ հյուրերին չէր խանգարում նույնիսկ տեղացող հորդառատ անձրևը: Սարսափազդու կերպարներով, մարդկանց վախեցնելու սուրբ գաղափարի շուրջ միավորված երիտասարդները փողոցում մի լավ զվարճանալուց հետո խրախճանքը շարունակեցին ակումբներում ու ժամանցի այլ կենտրոններում: Նրանց ոգևորությունն այնքան վարակիչ էր, տրամադրությունն էլ՝ այնքան բարձր, որ ակամայից մենք էլ ներքաշվեցինք ոչ հայեցի, կելտական տոնը նշելու հորձանուտի մեջ: Այն, ինչ ստացվեց վերջում, գնահատեք ինքներդ:

IMG (12)IMG (7)IMG (8)IMG (6)IMG (5)IMG (4)IMG (2)IMG (3)IMG (1)IMG (9)IMG (10)IMG (13)IMG (14)IMG (11)IMG (15)IMG (17)IMG (40)IMG (41)IMG (42)IMG (43)IMG (45)IMG (47)IMG (48)IMG (49)IMG (50)IMG (51)IMG (52)IMG (53)IMG (54)IMG (55)IMG (39)IMG (38)IMG (37)IMG (35)IMG (33)IMG (32)IMG (23)IMG (18)IMG (20)IMG (22)IMG (24)IMG (27)IMG (25)IMG (28)IMG (29)IMG (30)IMG (31)IMG (56)IMG (57)IMG (58)IMG (59)IMG (60)IMG (61)IMG (62)IMG (63)

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի