Լևոնի գլխավորությամբ եվս մեկ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության փորձն արդեն ժողովուրդի համար կործանարար կլինի


13:00 , 17 ապրիլ, 2013

Մեր ԳՐԱԳԵՏ Լևոն Մութաֆյանին…

Տեր-Պետրոսյանի բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն եզրն օգտագործելու առիթով ձեր որակմամբ “սեփական տգիտության խեցու դռները բացած մարդկանց բարձրացրած վայնասունը” կարծում եմ հիմքեր ունի: Շատ շատերի հիշողությունը հավանաբար այնքան կարճ չէ, որքան կարծում է Լևոնը, և մարդկանց մեծ մասի հիշողության մեջ դեռ թարմ է իննսունականների սկզբներին “տղաների”` Լևոնի գլխավորությամբ “երիտասարդ ռեֆորմատորների” ձեռնարկած առաջին այդպիսի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության "դասերը": Հեղափոխություն, որի տակից մինչ օրս, և դեռ երկար ժամանակ ժողովուրդն ու երկիրը չեն կարողանալու դուրս գալ: Այդ Ձեր ասած “սեփական տգիտության խեցու դռները բացած մարդիկ”, ընդամենը, հավանաբար, ահազանգում են, որ 
ԼևՈՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎՍ ՄԵԿ ԲՈՒՐԺՈՒԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆ ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԿԼԻՆԻ …