ԱՄՆ-ում դատարանը պարտավորեցրել է տղամարդուն նախկին ընկերուհուն 144 հաճոյախոսություն անել


00:20 , 1 նոյեմբեր, 2017

ԱՄՆ Հավայի նահանգի դատարանը պարտավորեցրել է տղամարդուն 144 հաճոյախոսություն գրել նախկին ընկերուհուն։ 

Դարեն Յոնգը նման պատժի է ենթարկվել նախկին ընկերուհուն ուղարկած 144 անպարկեշտ հաղորդագրությունների պատճառով։ Դատավորի վճռով՝ հաճոյախոսությունները չպետք է կրկնվեն։

Յոնգը ստացել է նաև 2 տարվա փորձնական ժամկետ և դատապարտվել 200 ժամ ուղղիչ աշխատանքների։