Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել


17:13 , 31 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի Ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով երկու երկրների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել. հայտնում է АПА-ն:

Նիստը կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ: Երկու երկրների պաշտոնական անձինք 6 փաստաթուղթ են ստորագրել: