Հելոուինյան կոստյումի պատճառով Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ


17:00 , 31 հոկտեմբեր, 2017

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել երգչուհի Ալիային մարմնավորելու համար։ Վերջինս 2001 թվականին ավտովթարի զոհ էր դարձել։

Իր հելոուինյան զգեստը Քիմը ցուցադրել է սոցցանցերում։ Օգտատերերը նշել են, որ Ալիան եղել է սևամորթ կին, մինչդեռ Քիմը հայուհի է։ Նրան մեղադրել են նաև մահացածների հիշատակը չհարգելու մեջ։