«Ժողովուրդ». Հայաստանյան հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է 500 հազար դրամից


10:50 , 31 հոկտեմբեր, 2017

«Ամանորին երկու ամիս է մնացել, սակայն հայաստանյան մի շարք հանգստյան տներում այդ օրերի համար տեղերի մեծ մասը զբաղեցված է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է  անցկացրած փոքրիկ հարցման արդյունքում:

«Միայն թե  նկատենք, որ տանից դուրս Ամանորը նշելը հատկապես ՀՀ տարածքում բավական թանկ հաճույք է՝ Ծաղկաձորի,  Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից,  և եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը գերազանցում է 1 մլն դրամը:

 

Քիչ չեն նաև Ամանորը հարևան Վրաստանում դիմավորող հայերը. այնտեղ անհամեմատ ավելի էժան է, և կարելի է մինչև 500 դոլարի սահմանում 5 օր անցկացնել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: