«Հրապարակ». Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետ և թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին


10:10 , 31 հոկտեմբեր, 2017
«Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետ և թեկնածու Արթուր Սարգսյանը, մարզից հասնող լուրերի համաձայն, սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի։ Նա խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ։
 
Ի դեպ, Սիսիանի փոխոստիկանապետը նրա ազգականն է։ Օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաև համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Քաղաքապետի «լրտեսները» մատնել են և գյուղապետ Արտակ Ավետյանին պարտադրել, որ նրան ազատի աշխատանքից։ Ավետյանը չպատասխանեց մեր հարցին, ասաց, որ գրավոր ուղարկենք։ Մեր պնդումներին էլ արձագանքեց․ «Գնացեք՝ ով ձեզ էդ ինֆորմացիան տվել է, թող ինքն էլ պատասխանի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: