«Ժամանակ». Արմավիրի մանկապարտեզում պատանդներ վերցրած տղամարդուն զայրացրել է այն, որ կինն իրենից բաժանվել է ու ընդհատել հղիությունը


09:15 , 31 հոկտեմբեր, 2017

«Արմավիրի «Մանուշակ» ման­կապարտեզում երեխաների ու մանկապարտեզի աշխատակից­ների պատանդ վերցրած Արգամ Հովակիմյանը, ըստ նրան ճանաչողների, զբաղվել է մանր ձեռնե­րեցությամբ՝ Հայաստանից Ռու­սաստան և Ռուսաստանից Հայաստան ապրանքներ տանել վա­ճառելով: Նրան հոգեկան հավասարակշռությունից հանել է կնո­ջից բաժանվելը, ինչպես նաև կնոջ հղիության արհեստական ընդհատումը: Այդ ամենի համար Արգամը մեղավոր է համարել զոքանչին, և միշտ խոսել նրանից վրեժ լուծելու մասին: Հիշեցնենք, որ Արգամի զոքանչն այդ մանկա­պարտեզի տնօրենն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: