Չեխիայում պետական աջակցությամբ հրատարակվել է Ցեղասպանության վերաբերյալ բացառիկ գիրք


23:24 , 30 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Պրահայի Դոմինիկյանների Սուրբ Յիլիի եկեղեցուն կից գիտամշակութային սրահում կայացել է Միխալ Ռոուտիլի, Պետրա Կոշտալովայի եւ Պետր Նովակի «Քրիստոնյաների աղետը» (Katastrofa křesťanů) աշխատության շնորհանդեսը եւ «Օսմանյան կայսրության վերջը եւ կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը» թեմայով զրույց-բանավեճ, գրում է orer.eu-ն: 

Գիրքը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1914-1923թթ-ին հայերի, ասորիների եւ հույների բնաջնջմանը։

Երեկոն վարող Լուկաշ Նոսեկը նախքան գրքի հեղինակներին ձայն տալը, նշեց՝ գիրքը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին է, այլեւ այն բոլոր քրիստոնյաների, որոնք Օսմանյան կայսրությունում ենթարկվել են վայրագությունների։ Այդ իմաստով, ինքը գիրքն ընթերցելիս ակամայից հիշել է այսօր Մերձավոր Արեւելքում տիրող վիճակը եւ քրիստոնյաների դեմ շարունակվող ոտնձգությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։