Ադրբեջանցի գեներալը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման


21:53 , 30 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ապակազմավորված Ազգային անվտանգության նախարարության գեներալ Ակիֆ Չովդարովը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, նրա ենթականեր Սալիմ Մամեդովը և Ակիֆ Ալիևը` 11 և 5 տարվա ազատազրկման` համապատասխանաբար. հայտնում է haqqin.az-ը:

Չովդարովը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերի 15-ին: Նա մեղադրվում է մի շարք հոդվածներով` լիազորությունները չարաշահել, խոշոր չափի կաշառք ստանալ, երկու կամ ավելի անձանց ազատությունից ապօրինաբար զրկել և այլն: