Սեռափոխված Քեյթլին Ջեններն իրականացրել է իր նվիրական երազանքը՝ լողափին զբոսնել է լողազգեստով


22:00 , 30 հոկտեմբեր, 2017

68-ամյա սեռափոխված Քեյթլին Ջեններն իրականացրել է իր ամենանվիրական երազանքը՝ Մեքսիկայի լողափին զբոսնել է լողազգեստով: Նորությամբ Ջենները կիսվել է իր ինստագրամյան էջում:

Կանացի լողազգեստով լողափին զբոսնելու մասին Ջենները երկար տարիներ երազել է: Իր երազանքը նա իրականացրել է իր ծննդյան օրը: Քեյթլին Ջենները զբոսնել է սև լողազգեստով, ծղոտե գլխարկով և նորաձև արևապաշտպան ակնոցով:

Ջենների հրապարակած տեսանյութը մեկ օրում ավելի քան 2 մլն բաժանորդագիր է դիտել: