Անվանվել է առողջության համար ամենաօգտակար ալկոհոլային ըմպելիքը


18:30 , 30 հոկտեմբեր, 2017

«Անգլիացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ «ճիշտ տեխնոլոգիայով» պատրաստված կարմիր գինին շատ օգտակար է մարդու սրտանոթային համակարգի համար»,- հայտնում է healthystyle.info-ն։

Նման հատկություններ ունեն գինիները, որոնք պատրաստվում են հնագույն ավանդույթներով, այսինքն՝ պահպանվել են տևական ժամանակ։ Այդ ժամանակ ալկոհոլային ըմպելիքում ձևավորվում է նյութ՝ պրոցիանիդինների խմբից։ Այն դրականորեն է ազդում արյունատար անոթների ներքին թաղանթի վրա։ Բացի այդ՝ տվյալ միացությունը չեզոքացնում է էնդոտելին-1-ը, որի ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման։

Մասնագետները նախապատվություն են տալիս Ֆրանսիայում և Իտալիայում արտադրված գինիներին, քանի որ դրանց պատրաստման ժամանակ պահպանվում են ըմպելիքի պատրաստման ավանդույթները։