Լարված իրավիճակ Արմավիր քաղաքում. տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել, ժամանել են մեծ թվով իրավապահներ


17:15 , 30 հոկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։