Ղարաբաղի հարցը արյունահոսող վերք է մեզ համար. Էրդողանը Բաքվից հայտարարություններ է անում


14:30 , 30 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու այցի շրջանակներում հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության թուրքական ծառայությանը:

Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:

Ըստ Superhaber-ի՝ հարցազրույցի ընթացքում լրագրողը հարց է հնչեցրել, թե Արցախյան հարցի լուծման համար ո՞ր երկրները պետք է ավելի դերակատարություն ունենան, և թե ո՞րն է պատճառը, որ այդ հարցը դեռևս լուծում չի ստանում:

Կրկնելով այդ մասին թուրքա-ադրբեջանական քարոզը՝ Էրդողանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որքան Ադրբեջանի, այդքան էլ մեզ համար  արյունահոսող վերք է»: Անդրադառնալով  նաև Մինսկի խմբի աշխատանքներին՝ նա հայտարարել է, որ հավատում են՝ Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն:

«Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»,- հերթական անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահը: