Ամերիկուհին թողել է 6-ամյա դստերը տաքսիի մեջ և գնացել բանկ թալանելու


06:57 , 30 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

28-ամյա կինը ԱՄՆ-ում բանկ է կողոպտել, երբ իր վեցամյա աղջիկը սպասում էր իրեն տաքսիի մեջ: Այս մասին գրում է New York Daily News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի Լոնգ-Այլենդ քաղաքում: Դիանա Մարինին շաբաթ օրը մտել է Chase բանկ և գանձապահին թուղթ փոխանցել՝ որով գումար է պահանջել:

Նա հնազանդվել է: Մարինին լքել է բանկը և նստել իր կողմից կայանված տաքսի մեքենան, որտեղ իրեն սպասում էր դուստրը:

Ոստիկանությունը հետևել է նրան: Մարինին ձերբակալվել է կողոպուտի և երեխայի բարեկեցությանը վնաս պատճառելու հիմքերով մեղադրանքով: