Պատրաստում ենք «ՌաՖայելլո». անչափ համեղ, էժան և շատ


03:49 , 30 հոկտեմբեր, 2017

70 հատ Ռաֆաելլո ստանալու համար ձեզ պետք կգա

Պատրաստումը

  1. Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով:
  2. Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և  կոկոսի քերուկի կեսը (100 գր):
  3. Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ:
  4. Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ:
  5. Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և «Ռաֆայելլոյի» կոնֆետների ձև տալ:
  6. Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում:
  7. Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):