Արտաքուստ թվում է թե պայքար է անտառահատման դեմ, ցավոք, ամեն բան այլ է, քան ներկայացնում են


18:34 , 29 հոկտեմբեր, 2017
Արտաքուստ թվում է թե պայքար է անտառահատման դեմ: Լավ է, շատ լավ: Ցավոք ամեն բան այնպես չէ, ինչպես որ ցանկանում է ներկայացնել անտառահատման դեմ պայքարող մարմինը: Իրականում անտառահատման արգելք որպես այդպիսին գոյություն ունի միայն վառելափայտի համար: Չե՞ք հավատում, մի հատ անցեք վառելափայտի շուկայով ու կտեսնեք , որ իրականում այնտեղ զգալիորեն պակասել է վառելափայտի վաճառքը: Բայց կուզեի նաև անցնեիք սղոցարանների մոտով, ու կտեսնեք, թե հաստաբուն ծառերն ինչպես են դառնում շինափայտ: Դե որպես վառելափայտ այն էժան է, իսկ որպես շինափայտ՝ օյ, օյ օյ...