Իսրայելում Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել


14:20 , 28 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելական Նևե Շալոմ գյուղում գտնվող Աշխարհի բարեպաշտների զբոսայգում  հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին ձիթենի է տնկվել. հայտնում է Русарминфо-ն`հղում անելով Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ քահանա Հովնան Բաղդասարյանին:

Արարողությանը մասնակցել են անձամբ Շառլ Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ազանվուրին պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով` «Հոլոքոստի ժամանակ իրականացրած հերոսական գործողությունների» համար: