Ի՞նչ անակնկալ են մատուցել Աննա Գրիգորյանին ծննդյան օրը «Ոսկե դպրոց»-ում


13:15 , 28 հոկտեմբեր, 2017

Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը երեկ դարձել է 26 տարեկան: Նրան տոնական օրը  նշել չի հաջողվել, դերասանուհու ամբողջ օրն անցել է բուռն աշխատանքային պրոցեսում: «Ոսկե դպրոց» սիթքոմի նկարահանման հրապարակում Աննային անակնկալ կերպով  շնորհավորել են գործընկերները: Ինստագրամի միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ՝ Աննան շնորհակալություն է հայտնել բոլորին շնորհավորանքների ու  բարեմաղթանքների համար ու ներողություն խնդրել, որ չի կարողացել պատասխանել հեռախոսազանգերին: