Հարավային Օսիան պատրաստ է դիտարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը


11:40 , 28 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Մեդոևը հայտարարել է, որ հանրապետությունը պատրաստ է դիտարկել Կատալոնիայի անկախությունը ճանաչելու հարցը. հայտնում է РИА Новости-ն:

«Ես  նոր եմ վերադարձել Բարսելոնայից, որտեղ բացվել է մեր ներկայացուցչության գրասենյակը: Հարավային Օսիայի ղեկավարությունը կդիտարկի Կատալոնիայի անկախության ճանաչման հարցը, եթե Կատալոնիան դիմի նման հարցով»,- ասել է նա: