Այս անգամ եկեք ստուգենք, թե ինչպիսին կուզեիք տեսնել Ձեր իդեալական զուգընկերոջը։
Մի ագամ շաբաթ երեկոյան դուք հանգստանում եք ձեր տանը՝ պառկած բազմոցին։ Հանկարծ ձեր մտորումների և հանգիստ մտքերի ընթացքը ընդհատում է դռան զանգը։ Դռան մոտ կանգնած են անսովոր հյուրեր՝ երկու կենդանի, որոնք ձեզ բերել են երկու հաղորդագրություն, որոնցում պատմվում է ձեր ապագա կյանքի մասին։ Երբ դուք բացում եք երկու ծրարն էլ, տեսնում եք, որ երկուսի մեջ բոլորովին տարբեր կանխատեսումներ են։ Կենդանիներից մեկը բերել է հաղորդագրություն, որով կանխատեսվում է երջանկությամբ և հաջողությամբ լի կյանք, իսկ մյուս կենդանու հաղորդագրությունում կանխատեսվում է անհաջողություններ և դժբախտություններ։
Մարդկանց մեծ մասի ապագայի վրա մեծ ազդեցություն ունի ընկերների կամ զուգընկերոջ ընտրությունը։ Այս սցենարում կենդանի-մունետիկները փաստացիորեն համապատասխանում են ձեր սեփական պատկերացումներին այն մարդկանց մասին, որոնք կարող են ձեզ ուրախություն կամ տխրություն բերել։ Կենդանիները դրական և բացասական հատկանիշների և ասոցացիաների կողքին ունեն հետաքրքիր հոգեբանական նշանակություն։ Այստեղ կենդանին, որ ընտրել եք որպես ուրախ կանխատեսման մունետիկ, իրենից ներկայացնում է այն մարդու տեսակը, որին դուք ընկալում եք որպես իդեալական զուգընկեր այն դեպքում, երբ վատ կանխատեսմամբ կենդանին այն տեսակն է, որից խուսափում եք։
Ուրախ լուր. դուք Ձեր երջանկությունը տեսնում եք ամբիցիոզ և ուժեղ զուգընկերոջ հետ, որն ունակ է արդյունավետ ղեկավարելու և իր վրա վերցնելու պատասխանատվությունը։
Վատ լուր. դուք վախենում եք զուգընկեր-բռնակալի հեռանկարից, որը կգերակայի և կիշխի ձեզ։
Ուրախ լուր. Անառարկելի լոյալություն և բացարձակ հավատարմություն. սրանք ամենից շատ եք փնտրում Ձեր զուգընկերոջ մեջ։
Վատ լուր. Դուք բացարձակ անհամատեղելի եք այն մարդու հետ, ով փորձում է բոլորին դուր գալ և շատ է անհանգստանում այն մասին, թե ուրիշներն ինչ կմտածեն իր մասին։
Շարունակությունն՝ այստեղ։