Չինաստանում մահացած 14-ամյա ռուս մոդելն աշխատում էր 13 ժամ, առանց ապահովագրության


00:30 , 28 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Չինաստանում մոդելային ցուցադրությունից անմիջապես հետո կուլիսներում ինքնազգացողության կտրուկ վատացում է ունեցել մոդելներից մեկը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ աղջիկը մահացել է:

Պարզվում է` մոդելն ընդամենը 14 տարեկան էր, Ռուսաստանի Պերմ քաղաքից, աշխատում էր Չինաստանում օրական 13 ժամ, առանց բժշկական ապահովագրության:

Շանհայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է մահվան փաստը, սակայն ոչ մի մանրամասն չի հաղորդել:

Vesti-ի փոխանցմամբ, աղջիկը վատ է զգացել կուլիսներում, բարձրացել է նրա ջերմությունը, կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մինինգիտ՝ ուղեկցված հյուծվածությամբ: Հիվանդանոցում էլ, կոմայից դուրս չգալով, աղջիկը մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։