5 փաստ, որոնց իմացությունը մի օր կարող է փրկել Ձեր կամ Ձեր հարազատների կյանքը


21:30 , 27 հոկտեմբեր, 2017

Երբ որոշում եք քաղաքից դուրս գնալ և որևէ անտառում կտրվել քաղաքի թոհուբոհից, ցանկալի կլինի, որ պատրաստված լինեք վայրի աշխարհում հավանական արտակարգ իրավիճակներին։

BlogNews-ն առաջարկում է սովորել 5 փաստ, որոնց մեջ առօրյա բաներն արտասովոր կերպով են կիրառվում, և որոնք կարող են օգնել Ձեզ արտակարգ իրավիճակում։

Քացախ

Եթե փոքրիկ այրվածք ունեք, ապա խնձորի քացախը կարող է օգնել Ձեզ։ Վնասված ձեռքը մտցրեք քացախից և ջրից պատրաստված լուծույթի մեջ, որպեսզի ազատվեք ցավից և արագացնեք վերականգնման գործընթացը։

Քացախը յուրահատուկ և սուր հոտ ունի, ինչը նշանակում է, որ դրա օգնությամբ կարող եք քողարկել Ձեր հոտն ու պաշտպանվել վայրի կենդանիներից։

Կպչուն ժապավեն

Եթե փուշը դեռ ամբողջովին Ձեր մաշկի տակ չէ, ապա դրանից կարող եք ազատվել կպչուն ժապավենի օգնությամբ։ Պարզապես կպցրեք այն հատվածին, որտեղ փուշն է, սեղմեք և քաշեք հակառակ ուղղությամբ։

Եթե վիրակապները վերջացել են, դրանց փոխարեն կարող եք կպչուն ժապավեն օգտագործել։

Գուլպա

Փայտերով լցված գուլպան կօգնի Ձեզ փրկել ջրասույզ եղող մարդուն, քանի որ այն մնում է ջրի մակերևույթին և հենման փոքրիկ կետ է ստեղծում մարդու համար։

Միջադիրներ

Ջրի զտման այս տեխնիկան հեռու է անթերի լինելուց, սակայն կրիտիկական իրավիճակում կարող է փրկել Ձեր կյանքը։ Շիշը երկու մասի բաժանեք. ստորին հատվածը վերածեք բաժակի, իսկ վերջին հատվածում միջադիր կտրատեք։ Խցանի վրա փոքր անցք բացեք, որի միջոցով ջուրը կկարողանա լցվել շշի ստորին հատվածի մեջ։

Ցանկացած միջադիր բամբակից է պատրաստված։ Պարզապես մանրացրեք այն և մի քանի կայծի օգնությամբ կրակ կստանաք։

Ի՞նչ անել եթե կտրող/ծակող իրով վնասվել եք


Սա պատահում է ոչ միայն բնության գրկում, այլև առօրյա կյանքում։ Եթե Ձեզ հետ նման բան է պատահել, ապա մի շտապեք հեռացնել գործիքը, հատկապես եթե այն վնասել է Ձեր կրծքավանդակը, որովայնը կամ ոտքի վերին հատվածը։ Հեռացնելով գործիքը՝ դուք կբացեք այն արյունատար անոթները, որոնք փակել է սարքը, ինչը կարող է հանգեցնել մահվան արյան կորստի պատճառով։ Դրա փոխարեն հնարավորինս շուտ դիմեք պրոֆեսիոնալ բժիշկների օգնությանը։