ԱՄՆ-ում հրապարակվել են մոտ 3000 փաստաթղթեր՝ Քենեդիի սպանության մասին


23:00 , 27 հոկտեմբեր, 2017

ԱՄՆ-ում առաջին անգամ հրապարակվել են մոտ 3000 փաստաթղթեր՝ 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից։ 2891 փաստաթղթերից կազմված տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։

Դա փաստաթղթերի հերթական խմբաքանակն է, նախորդը հրապարակվել էր հուլիսի 24-ին և պարունակել 3900 փաստաթուղթ։ Եվս մի քանի հազարը կհրապարակվեն մինչև 2018 թվականի ապրիլի վերջ, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրությունն արժանի է ստանալու ամբողջական տեղեկատվություն սպանության վերաբերյալ։ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության նկատառումներով ինքն այլ ընտրություն չուներ, քան գերատեսչություններին թույլ տալը՝ խմբագրել տեքստի որոշակի հատվածներ։