Ռոբոտ Սոֆյան Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել


22:00 , 27 հոկտեմբեր, 2017

Future Investment Initiative տնտեսական համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Էր Ռիադում, մարդանման ռոբոտ Սոֆյան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն։ Ինչպես գրում է Bloomberg-ը, դա աշխարհում առաջին դեպքն է, երբ ռոբոտը քաղաքացիություն է ստանում։

«Շնորհիվ Սաուդյան Արաբիայի թագավորության՝ ես դարձել եմ աշխարհի առաջին ռոբոտը, որը կարողացել է քաղաքացիություն ստանալ»,- հայտարարել է Սոֆյան բեմից։

Նման որոշումը կարող է առաջացնել քաղաքացիների դժգոհությունը, ովքեր առարկաներին մարդու կերպարանք տալը համարում են անարգանք։ Դրա հետ մեկտեղ Սաուդյան Արաբիայում գործում են խիստ կանոններ, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիություն տալ օտարերկրացի աշխատողներին, ովքեր կազմում են երկրի բնակչության 1/3-ը։