Yerkir.am-ը գրում է.
Էրբիլը և Բաղդադը համաձայնություն են ձեռք բերել հյուսիսային Իրաքում կրակի դադարեցման մասին. հայտնում է Газета.ру-ն`Reuters-ին հղումով: Այդ մասին տեղեկացրել է «Իսլամական պետության» դեմ պայքարող ԱՄՆ կոալիցիայի ներկայացուցիչը:
Ըստ ներկայացուցչի` ձեռք բերված համաձայնությունը տարածվում է բախումների բոլոր շրջանների վրա:
Քուրդիստանի և Իրաքի հարաբերությունները սրվեցին անկախության հանրաքվեից հետո, որի արդյունքները Իրաքը չի ցանկանում ճանաչել: