Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը


12:26 , 27 հոկտեմբեր, 2017
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է տասնութ տարի։ Տասնութ տարի է՝ Հայաստանը տարածքից չի վերածվում պետության, հայրենիքի։ Տասնութ տարի է՝ ժողովրդի մեծամասնությունը Հայաստանի բնակչից չի դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Եվ տասնութ տարի է՝ չենք գտնում ապագայի մեր տեսլականը, ապրելու, արարելու մեր նպատակը՝ օրերը դարձնելով ամիսներ, տարիներ, տասնութ տարի...
Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնեցնող չկա...