Ղազախստանում հրաժարվում են կիրիլիցայից


13:50 , 27 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է փու առ փուլ ղազախական այբուբենը կիրիլիցայից լատինատառի փոխելու մասին հրամանագիրը. հայտնում  է РИА Новости-ն: Ղազախական նոր այբուբենը բաղկացած կլինի 32 տառից:

Մինչև 1920-ական թվականները ղազախերեն լեզվում օգտագործվել է արաբական գիր, որին փոխարինելու է եկել լատինատառը: Այն պահպանվել է մինչև 1940 թվականը, երբ ներմուծվել է կիրիլիցայով այբուբենը` բաղկացած 42 տառից: