«Չորրորդ իշխանություն». Կոտրած տաշտակի առաջ հայտնված Տիգրան Արզաքանցյանին մխիթարել են՝ երեխաներից մեկին կառավարությունում գործ տալով


09:20 , 27 հոկտեմբեր, 2017
««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, և նա կանգնեց կոտրած տաշտակի առջև։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները Արզաքանցյանին սփոփել էին` խոստանալով որևէ պաշտոն տալ կառավարության օղակներից մեկում, սակայն այդպես էլ չէին տվել։ Հիմա նախկին պատգամավորը ստիպված է մխիթարվել մի բանով, որ երեխաներից մեկին ՀՀ վարչապետի աշխատակազմում գործ են տվել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: