Սիրիայի 90 տոկոսն ազատագրվել է ահաբեկիչներից. Պուտին


17:20 , 26 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի 90 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա հայտարարել է բարձրագույն սպաների և դատախազների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը նաև շնոհակալություն է հայտնել ռուս զինծառայողներին, ովքեր  Սիրիայում մասնակցում են հակաահաբեկչական գործողությանը: