ՌԴ ՆԳՆ-ն` Ջիգարխանյանի թատրոնում իրականացվող խուզարկությունների մասին


16:20 , 26 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ՆԳՆ-ում մեկնաբանել են հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի թատրոնում իրականացվող խուզարկությունները. հայտնում է Москва-ն:

ՆԳՆ-ում նշել են, որ խուզարկությունն իրականացվում է «Փաստաթղթերի կողոպուտ կամ վնասում» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում: Ավելի վաղ Ջիգարխանյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ թատրոնում գողացել են իր անձնագիրը: