Կաթսայի մեջ ջուր լցնել ու հասցնել եռման աստիճանի: Խորանարդաձև կտրտած հավի կտորները լցնում ենք ջրի մեջ ու եփում 15 րոպե: Հավի արգանակը եփել ցածր կրակի վրա: Բրինձը եփում ենք առանձին կաթսայի մեջ մոտ 20 րոպե:
Մաքրում ենք կարտոֆիլը, կտրտում խորանարդաձև և լցնում ենք արգանակով լի կաթսայի մեջ: Եփում ենք, ապա համեմում աղով:
Բրինձը լցնում ենք քամիչի մեջ:
Կաթսայի մեջ ենք լցնում բրինձն ու եգիպտացորենը: Շարունակում ենք եփել և անհրաժեշտության դեպքում համեմում ենք աղով, ապա ավելացնում կանաչին: