ԴԱԻՇ-ը սպառնում է խափանել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը․ թիրախում Մեսսին է


00:27 , 26 հոկտեմբեր, 2017

Մոսկվայում ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը խափանելու ԴԱԻՇ-ի սպառնալիքներից հետո իսրայելական TAR ideal Concept անվտանգության պահպանման ֆիրմայի աշխատակիցները՝ էլիտար ստորաբաժանումների նախկին մարտիկներ, իրենց ծառայություններն են առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին անվճար:

Ֆուտբոլիստին իրենց օգնությունն իսրայելցիները պատահաբար չեն առաջարկել: Նախօրեին ԴԱԻՇ-ի հրապարակած սպառնալիքներով թերթիկներում սպորտսմենի լուսանկարն է օգտագործված: Նա պատկերված է ճաղերի հետևում, նրա այտից արյունոտ արցունք է հոսում:

Ահաբեկիչների գործունեության մոնիթորինգով զբաղվող SITE Intelligence Group կազմակերպությունը պնդում է, որ Մոսկվայում Աշխարհի գալիք առաջնությանը վերաբերող սպառնալիքները Wafa Media Foundation-ն է տարածում:

Express.co.uk-ը գրում է, որ իր օրը Մեսսին սկսել է Twitter-ում անհանգստացած երկրպագուներին պատասխանելով:

Մինչ այդ ԴԱԻՇ-ը ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն արյունոտ սարսափի վերածելու խոստումով պաստառներ էր տարածել: