Վատ տրամադրության համար լավ իմունիտետն է մեղավոր. գիտնականներ


21:15 , 25 հոկտեմբեր, 2017

Ճապոնացի կենսաբանները հայտնաբերել են իմունային համակարգի անսպասելի ազդեցությունը նյարդային բջիջներում նյութափոխանակության վրա: Ակտիվացված, հատուկ Т-լիմֆոցիտներ սպիտակուցներով չսահմանափակվողներն արյան հոսքից վերցնում են տիրոզինի և տրիպտոֆանի մոլեկուլների մեծ մասը: Իսկ այդ ամինաթթուները նպաստում են նորմալ տրամադրության պահպանմանը: Դրանց պակասը հանգեցնում է տագնապայնության և ճնշվածության ավելացման: Այս մասին հայտնում է Nature Immunology-ն:

Վարակի վտանգի դեպքում ակտիվանում են իմունային համակարգի բջիջները, մասնավորապես՝ Т-լիմֆոցիտները: Միաժամանակ, դրանցում փոփոխվում է մարսողությունը, բաց, թե դա ինչպես է ազդում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա, նախկինում պարզ չէր: Դա պարզելու համար հետազոտողներն «անջատված» PD1 գենով մկներ են օգտագործել: Այդ գենը կոդավորում է համանուն սպիտակուցը, որը սահմանափակում է Т-լիմֆոցիտների ակտիվությունը և այդպիսով օրգանիզմը պաշտպանում է աուտոիմունային հիվանդություններից:

Պարզվել է՝ նեյրոմեդիատորների պակասն ազդել է մկների վարքի վրա: Առանց PD1-ի մկներն ավելի քիչ են շարժվել և ավելի հաճախ են տագնապալի վարք դրսևորել: Ավելի հեշտ է եղել դրանց վախեցնել:

Ստացվում է՝ իմունիտետի ակտիվացումն ի պատասխան վարակի ազդում է շատ այլ օրգանների համակարգերի վրա: