Արմեն Աշոտյանն առաջարկում է առաջարկներ ներկայացնել. վերջնաժամկետը վաղը՝ ժամը 20:00


19:23 , 25 հոկտեմբեր, 2017

«Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի հետ կապված քննարկումների շրջանակներում դիմում եմ ձեզ առաջարկությամբ եւ խնդրանքով գրավոր ներկայացել ինձ ձեր տեսակետները եւ առաջարկությունները մինչեւ վաղը՝ 20։00։

Նամակները խնդրում եմ ուղարկել ՖԲ-ի անձնական նամակով։

Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել ձեր առաջարկությունները, եթե՝

Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»:

Ենթադրելի է, որ ներկայացվող առաջարկները հիմնավոր եւ ընդունելի համարվելու դեպքում կարտացոլվեն օրենքի նախագծում:  

Ազգային ժողով հասած օրենքի նախագիծը բազմաթիվ ընդդիմախոսներ ունի տարբեր մասնագիտական շրջանակներում: Շատերը դա վտանգավոր են համարում՝ ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ: