Եթե տոպրակը պայուսակումդ է, խնդիր չունես, եթե ձեռքումդ, ունես


15:00 , 25 հոկտեմբեր, 2017

Շաբաթ օրը Կոմիտասի «Սիթիում» մի տատիկի չէին թողնում առաջ անցնել, որովհետև ձեռքին դատարկ, ծալած տոպրակ կար, ի դեպ՝ հենց «Սիթիի»: 
Երևի մոտ էր ապրում, դրա համար պայուսակ չուներ ու, որ տոպրակի փող չվճարի, տնից վերցրել էր:

Այսինքն, եթե տոպրակը պայուսակումդ է, խնդիր չունես, եթե ձեռքումդ, ունես:

Շուրջբոլորը շարունակում են տոպրակներ թափված լինել, փոխարենը փողով տոպրակ վաճառող սուպերմարկետների տերերը գոհ են ու երջանիկ: