Թուրքիայում հայամետ գործչին մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապերի մեջ


12:30 , 25 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը hրապարակել է այն հիմքերը, ըստ որոնց հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել է թուրք հայտնի գործարար Օսման Քավալան, գրում է dha.com.tr-ն: 

Քավալան մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ առնչություններ ունենալու համար: 

Հեղաշրջման հետ առնչություն ունենալու կասկածանքով նույն հետաքննության մեջ են ներգրավվել Թուրքիայում այժմ կալանավորված ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը, Թուրքիայի Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) նախագահ Սաբան Քարդաշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։