Քաղաքական տրագիկոմեդիա. ընտրությունից ընտրություն


16:05 , 16 ապրիլ, 2013

Ընտրությունից ընտրություն նրանք մեր մասին հանկարծ հիշում են, վիշտը կիսում են, խնդրանքը լսում են:
Ասֆալտը գցում են, փողերը ծախսում են, մեղրը քամում են, կաթը հարում են, պահածոն բացում են, մարգերը հնձում են...
Ընտրությունից ընտրություն` սիրտը բացում են ու ափն էլ հետը ու մուրում ձայներ `տանելու հետը:
Ընտրությունից ընտրություն նրանք գալիս են, ընտրությունից ընտրություն նրանք գնում են ու հեռանում են...մինչ նորից կգա մուրալու հերթը: