Գիտնականները տեսանկարահանել են գերբնական արկտիկական մեդուզա


20:20 , 24 հոկտեմբեր, 2017

Կոլումբիայի համալսարանի գիտնականները տեսանկարահանել են հազվագյուտ մեդուզայի, որը բնակվում է Չուկոտկայի ծովում։ Տեսանկարահանումն անցկացվել է հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Marine Ecology պարբերականում։

Մասնագետները չէին սպասում ձմռանը մեդուզա տեսնել, այս կադրերը նրանց համար անակնկալ են դարձել։ Հետազոտությամբ նրանք պարզել են, որ կողմնացուցային մեդուզան ունակ է ապրելու արկտիկական խիստ պայմաններում միայն այն դեպքում, երբ հասնում է հասուն տարիքի։

Չուկոտկայի ծովում մեդուզաների պոպուլյացիան կրճատման միտում ունի։ Պատճառների թվում գիտնականներն անվանում են կլիմայի փոփոխությունը, որը կործանարար ազդեցություն ունի ծովային ֆաունայի վրա։