Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր


20:22 , 24 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր. հայտնում է  է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի մամուլի ծառայությունը:

Մրցանակը 2 մլն ռուբլի է:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կկայանա 2017-ի դեկտեմբերին Մոսկվայում։