ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին


18:11 , 24 հոկտեմբեր, 2017

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՌԴ վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: