Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան


16:06 , 24 հոկտեմբեր, 2017

Քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի օդանավը: Նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: